Դոսսո Դոսսի
Դոսսո Դոսսի Dosso Dossi | |
---|---|
Ի ծնե | Giovanni di Niccolò de Luteri |
Ծնվել է | ոչ վաղ քան 1480 և ոչ ուշ քան 1490 |
Ծննդավայր | Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա |
Վախճանվել է | օգոստոս 1542 |
Մահվան վայր | Ֆեռարա, Duchy of Ferrara |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Իտալական Վերածնունդ և School of Ferrara? |
Ժանր | պատմական գեղանկարչություն և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Յուպիտեր, Մերկուրի և Առաքինություն, An Allegory of Fortune? և Երաժշտության այլաբանություն |
Մեկենասներ | Ալֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս |
Ներշնչվել է | Ջորջոնե |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Dosso Dossi Վիքիպահեստում |
Դոսսո Դոսսի (իտալ.՝ Dosso Dossi, իսկական անունը իտալ.՝ Giovanni di Niccolò de Luteri, ոչ վաղ քան 1480 և ոչ ուշ քան 1490, Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա - օգոստոս 1542, Ֆեռարա, Duchy of Ferrara), իտալացի գեղանկարիչ ու փորագրիչ ուշ Վերածննդի ժամանակաշրջանում։ Ֆերրարյան դպրոցի մեծ ներկայացուցիչ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա նկարիչը սովորել է Լորենցո Կոստայի և Ջորջոնեի արվեստանոցներում։ Վենետիկյան վարպետների ազդեցությունը կրող նկարիչների շարքին է դասվում։ Դոսսոն աշխատել է Ջովաննի Բելլինիի, Տիցիանի, Ռոմանինոյի հետ։ 1516 թվականից նա ֆարրերայի արքունիքի գեղանկարիչ է։ Գրեթե կյանքի ամբողջ ընթացքում ծառայել է հերցոգներ Ալֆոնսո I դ’Էստեի, Էրկոլե II դ’Էստեի մոտ, որտեղ զբաղվել է ոչ միայն գեղանկարչությամբ, այլև կատարել է դիվանագիտական հանձնարարություններ։ Իր եղբոր՝ Բատիստի հետ նա հերցոգների համար նկարել է դիցաբանական կոմպոզիցիաներ, դիմանկարներ, ստեղծել է դեկորատիվ որմնանկարներ, նախշազարդել է պալատների և դղյակների պատերը։ Նախշազարդումներն ու որմնանկարները ներկա պահի դրությամբ փաստացիորեն չեն պահպանվել։ Դոսսիի արվեստի հետաքրքիր կողմն այն է, որ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բնանկարների լայնածավալ ֆոնին։ Դոսսո Դոսսիի վրձնին են պատկանում այդ ժամանակների համար հազվադեպ հանդիպող ավարտուն կոմպոզիցիաների շարքը, զորօրինակ «Բնանկար սրբերի ֆիգուրներով» (Մոսկվա, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան)։
1520 թվականին եղբոր հետ միասին այցելել են Հռոմ և հանդիպել այնտեղ Ռաֆայելի հետ։ Հետո աշխատել է Մոդենեի և Ֆերրարայի եկեղեցիների խորանների պատկերազարդման վրա։ 1530-ական թվականներին իրեն դրսևորում է որպես բնանկարի վարպետ. Ֆերրարյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Նկարազարդել է Լուդովիկո Արիոստոյի ստեղծագործություններից «Մոլեգին Ռոլանդը»։ Ալֆոնսո դ’Էստեի դիմանկարում զգացվում է Տիցիանի ազդեցությունը։ Ավելի ուշ, Կորեջիոյի և վենետիկյան նկարիչներին ազդեցության ներքո, Դոսսի եղբայրների արվեստում մուտք է գործում կիսաֆանտաստիկ բնանկարների ոճը՝ օծված խորհրդավոր ու թրթռուն լույսով։
Համատեղելով ֆերրարյան ու վենետիկյան դպրոցների ավանդույթները, նկարիչը սկսել է ստեղծել ընդգծված էմոցիոնալ և ռոմանտիկ հուզական կտավներ դիցաբանական, այլաբանական, կրոնական մոտիվներով։ Այդպիսիք են բանաստեղծական-հեքիաթային ֆոնի վրա ստեղծված կտավները՝ «Ապոլլոնը և Դափնեն», «Յուպիտեր, Մերկուրի և Առաքինություն», «Բաքոս», «Պոետը և մուսան»։ Դոսսիի կոմպոզիցիաների մեծ մասում աչքի են ընկնում փայլուն սառը գեղարվեստը, մի քանի ծանր ֆիգուրների հզորությունը, դեկորատիվ դետալների գերբեռնումը՝ «Արդարադատություն», «Սուրբ Սեբաստիան»։ Դոսսին աշխատել է նաև մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ոլորտում. պատկերազարդել է Իմպերիալե վիլլան՝ Պեզարոյի մոտ, 1530 թվական։
Կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնանկար սրբերի ֆիգուրներով, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)
- Կախարդանք, Պալացցո Պիտտի, Ֆլորենցիա
- Սուրբ ընտանիքը և երկու նվիրատուները (1514, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան)
- Էնեյը Ելիսեյան դաշտերում, (1518—1521, Կանադայի ազգային պատկերասրահ, Օտտավա)
- Աստվածածնի հայտնությունը Հովհաննես Մկրտչին և Հովհաննես առաքյալին (1520-ական թվեր, Ուֆֆիցի, Ֆլորենցիա)
- Յուպիտեր, Մերկուրի և Առաքինություն, (1524, Կրակով)
- Դիցաբանական պատ, 1524, Գետտի թանգարան, Լոս Անջելես
- Ֆորտունայի այլաբանություն, մոտավորապես 1530, Գետտի թանգարան, Լոս Անջելես
- Գյուղական հովվերգություն, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու-Յորք
- Հերկուլեսը և պիգմեյները, Գրաց
- Երաժշտության այլաբանություն, Հորնի թանգարան, Ֆլորենցիա
- Հերկուլեսի ընտրությունը ցոփության և բարեգործության միջև, Ուֆիցի, Ֆլորենցիա
- Միքայել Հրեշտակապետ, (Դրեզդենի պատկերասրահ)
- Սուրբ Գևորգը և վիշապը, (Դրեզդենի պատկերասրահ)
- Զինվորի դիմանկարը, Ուֆիցի, Ֆլորենցիա
- Լուկրեցիա Բորջիայի դիմանկար, Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Մելբուռն
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Sacra famiglia con san francesco, 1516
-
Alfonso I d'Este
-
Mythological Scene
-
Jupiter and Semele, 1520
-
Venus and Cupid, 1524
-
Saint George
-
The Holy Family, with the Young Saint John the Baptist, a Cat, and Two Donors
-
Madonna col Bambino e san Giovannino
-
Allegory of Fortune
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Puppi L. Dosso Dossi. Milano: Fabbri, 1965
- Humfrey P. a.o. Dosso Dossi: pittore di corte a Ferrara nel Rinascimento. Ferrara: Ferrara arte, 1998
- Campbell S.J., Welch E.S. Artists at court: image-making and identity, 1300—1550. Boston: Isabella Stewart Gardner Museum, 2004
- Macioce S. L’incantesimo di Circe: temi di magia nella pittura da Dosso Dossi a Salvator Rosa. Roma: Logart Press, 2004
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքմերը աշխարհի թանգարաններում
- Դոսսո Դոսսին Census of Ferrarese Paintings and Drawings
- Gibbons, Felton (1968). Dosso and Battista Dossi; court painters at Ferrara. Princeton, NJ: Princeton University Press.
- Francis P. Smyth and John P. O'Neill (Editors in Chief (1986). National Gallery of Art, Washington DC (ed.). The Age of Correggio and the Carracci: Emilian Painting of the 16th and 17th Centuries. էջեր 111–128.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն) - Freedberg, Sydney J. (1993). Pelican History of Art (ed.). Painting in Italy, 1500-1600. էջեր 315–322 Penguin Books Ltd.
- Ciammitti, Luisa; Steven F. Ostrow; Salvatore Settis (1998). Dosso's fate: painting and court culture in Renaissance Italy. Los Angeles: Getty Research Institute for the History of Art and the Humanities. ISBN 0-89236-505-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոսսո Դոսսի» հոդվածին։ |
|